Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. Անմեղսունակության բարդույթ

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. Անմեղսունակության բարդույթ
12.03.2013 | 23:10

Երբ սկսվեց 2008-ի շարժումը, իմ, այսպես կոչված, խանդավառությունը կանխատեսում էր, որ Քոչարյանի հանցավոր ռեժիմից ձանձրացած՝ բոլորը մեկ կդառնան՝ հաշվի առնելով սեփական երեխաների ապագան, որ նորմալ մարդու համար պիտի որ առաջնահերթության էպիկենտրոն լիներ, բայց, ցավոք սրտի, այս աշխարհում շատերի համար երեխաների ապագա ասվածը ոչ այլ ինչ է, քան, մեղմ ասած, ապրուստ՝ լափ: Նայե՛ք Սերժի շրջապատին. որքան էլ այս պարոնայք աղմուկ բարձրացնեն ասվածի կապակցությամբ, սրանց երազանքը լափն է. «Ի՞նչ հայրենիք կամ մայրենիք, ի՞նչ օրենք ու արդարություն, մեզ լա՛փ տվեք»,- գոչում են բարձրաձայն: «Մեզ լա՛փ տվեք»,- աղերսում են նրանց հայացքները: «Մեր հետևից գոռացեք՝ սոված շո՛ւն, միայն լափից մի կտրեք՝ խնդրում ենք: Եվ հակառակը, սովի ու անարդարության մատնված հպարտ ժողովուրդ, որ պարբերաբար գալիս է Ազատության հրապարակ, հետդարձի հարյուր դրամ անգամ չունենալով, յուրաքանչյուր անգամ ապացուցելով, որ ինքը քաղաքացի է, տեր է ասված «ոչ»-ին, որ ազգի համար պատերազմած, եռաբլուրված տղերքի արյունը ապօրինի, գող իշխանությանը չի ուզում հալալ անել: Այդ նույն ժողովուրդը հրապարակում է 2008-ից, և ցավով պիտի արձանագրեմ, որ ժողովուրդն օր-օրի՝ արդեն վեց տարի է, փաստում է, որ քաղաքական գործիչներ, որպես այդպիսիք, չունի, որ վերջիններս ոչ այլ ինչ են, քան լարախաղացի փող հավաքող յալանչիներ, որ սրանք ևս իշխանական նկրտումներից այն կողմ չեն գնում հայտնի գող կատվի պես՝ ում վազքը մինչև մարագն է: 2008-ի ժողովրդին չմիացած վայ մտավորականներն այսօր հայտարարում են, թե բարության, հանդուրժողականության և էլի չգիտեմ ինչ մթնոլորտ է ձևավորվել: Մի հարցնող լինի՝ այ…. ժողովուրդը շատ սիրելու՞ց Սերժ Սարգսյանին «ոչ» ասաց, էդ ի՞նչ ճամարտակություն եք անում, ա՛յ թանգյաններ ու վարդան պետրոսյաններ: Գնացե՛ք Երվանդ Մանարյանի տաբատի քղանցքը թափ տվեք, ա՛յ միտումնավոր կուրացածներ: Չտեսա՞ք 2008-ի ծեծ ու ջարդերը, չտեսա՞ք Քոչարյանի լակոտ-լուկուտների գնդակահարած անմեղներին: Ո՞Ւր էիք այդ օրերին: Մի առիթով Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարեց, որ մեր թշնամին Ադրբեջանը չէ, այլ միջազգային ինչ-ինչ ուժեր: Համաձայնելով ասվածին՝ արձանագրեմ, որ նշված ուժերը խարսխվում են քոչարյանասերժական ապօրինի ռեժիմներին, կեղծ մտվորականների և այլ կամակատարների տեսակին: 2008-ին Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց չընտրված Սերժ Սարգսյանին, այսօր ի՞նչ է պատահել, մի՞թե ընտրությունները կեղծվել են. բա ծաղկեփունջը ձեռքին Ռաֆֆին ի՞նչ գրող ու ցավի էր գալիս 2008-ին: Ինչևէ: Հայաստանի քաղաքական ասպարեզում այսօր գործող և ոչ մի, այսպես կոչված, կուսակցություն արժանի չէ մեր հանճարեղ ժողովրդին: Մեզ ակն ընդ ականի արժեքն իմացող առաջնորդ է պետք:
Ղզիկներից հոգնեցինք:

Դիտվել է՝ 5182

Մեկնաբանություններ